Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, բացելով նիստը՝ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. - «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները, կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»:

«Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձևավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում: Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում՝ Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ և այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները և նախանշենք առաջիկա մեր անելիքները»», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG