Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի քննարկում ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը որևէ ձևաչափով․ Հաջիև


ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի մասնակիցները, 8-ը նոյեմբերի, 2018թ․
ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի մասնակիցները, 8-ը նոյեմբերի, 2018թ․

«Ադրբեջանը այս պահին չի քննարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր մասնակցությունը որևէ ձևաչափով՝ այդ թվում որպես դիտորդ», - հայտարարել է այդ երկրի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Դա Հայաստանի համար դարձել է այնպիսի ֆոբիա, որ Երևանը հարցը քննարկման է դրել, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական դիմումի բացակայության դեպքում» , - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաջիևն ընդգծել է, որ չնայած Բաքուն այդ հեռանկարում իր մասնակցությունը կազմակերպությունում չի դիտարկում, այդուհանդերձ, «Ադրբեջանը հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և կազմակերպությունում քննարկվող հարցերին»:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը, հիշեցնենք, հաջորդում է Ռուսաստանի փոխվարչապետի Երևանում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքում Բաքվին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը չի բացառվում:

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, հայտարարել է, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը․ կառույցում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն՝ պետք է համաձայն լինի նաև Հայաստանը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG