Մատչելիության հղումներ

Ռոհանի․ ԱՄՆ դերակատարությունը Մերձավոր Արևելքում ագրեսիվ է և անօրինական


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

«Միացյալ Նահանգների դերակատարությունը Մերձավոր Արևելքում ագրեսիվ է և անօրինական». - կիրակի երեկոյան Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ըստ Իրանի ղեկավարի՝ խոսքը մասնավորաբար Սիրիայում ԱՄՆ գործողությունների մասին է:

«Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում ագրեսիվ բնույթ ունի, օրինական չէ և միտված է պետությունների ներքին գործերին միջամտելուն: Ամերիկացիների ներկայությունն այստեղ շարունակում է վտանգել սիրիական տարածաշրջանի մի մասի անվտանգությունը», - նշում էր Ռոհանին` մեղադրանքներ ուղղելով նաև Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին:

«Ամերիկացիներն աջակցում են Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին: Ամերիկացիները այդ պետություններին զենք և հետախուզական տվյալներ են մատակարարում, ինչպես նաև մասամբ իրենց վրա են վերցնում այդ երկրների կողմից ձեռնարկվող ռազմական գործողությունները», - նշում էր Իրանի նախագահը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG