Չեխիայի մայրաքաղաք Պրահայի 6-րդ վարչական շրջանի խորհուրդը քվեարկությամբ որոշել է դուրս հանել խորհրդային մարշալ Իվան Կոնևի արձանը:
Կոնևը Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ուկրաինական ճակատի հրամանատարն էր, նրա զորքն ազատագրել է Չեխոսլովակիայի տարածքի մեծ մասը և 1945 թվականի մայիսի 9-ին մտել է Պրահա:
Մինչդեռ Չեխիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությունից հետո պատմաբանները և իրավապաշտպանները պնդել են, որ չի կարելի մոռանալ նաև Կոնևի բացասական դերակատարությունը հետպատերազմական ժամանակաշրջանում, ու, մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքական ճգնաժամերի օրերին:
Արձանը տեղափոխելու որոշումը վրդովմունքով են ընդունել Չեխիայում Ռուսաստանի դեսպանությունը և ռուսամետ ակտիվիստները: