Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Հայաստանի տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել:
Երկրաշարժին հետևել է 1.8-ից մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում, ասված է հաղորդագրությունում։