Ցայսօր հայտնի չէ, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբ է ընդունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով սեպտեմբերի 23-ին այցելելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի բացմանը:
Կիևում ճեպազրույցի ընթացքում Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն ասել է, որ հանդիպման օր դեռ նշանակված չէ, սակայն Զելենսկին Միացյալ Նահանգներ է այցելում նաև նախագահ Թրամփի հետ հանդիպելու համար: