Մատչելիության հղումներ

Լոնդոնում հուսով են, որ դեռ հնարավոր է գործարքը Բրյուսելի հետ


«Բրեքզիթի» դեմ ցույցեր խորհրդարանի մոտ, Լոնդոն, 4 սեպտեմբերի, 2019թ.
«Բրեքզիթի» դեմ ցույցեր խորհրդարանի մոտ, Լոնդոն, 4 սեպտեմբերի, 2019թ.

Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը և ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հավաստիացրել են, որ Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը դեռ կարող են համաձայնության գալ «Բրեքզիթի» շուրջ:

Ջավիդը BBC-ին ասել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 17-ին կմեկնի Բրյուսել՝ Եվրամիության գագաթնաժողովին, որ համաձայնություն կնքի և ոչ մի դեպքում «Բրեքզիթի» հետաձգում չի խնդրի:

«Արդեն շատ հանդիպումներ են եղել և գալիք շաբաթ էլ կլինեն: Կառավարությունը շատ գաղափարներ ունի, սակայն բոլորը պետք է գիտակցեն, որ մենք դրանք չենք կարող հիմա հրապարակավ քննարկել: Հավատացնում եմ, վարչապետն ամեն ինչ անում է Եվրամիության հետ գործարք կայացնելու համար»,- ասել է Ջավիդը:

Արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն էլ Sky News-ին ասել է, որ Բորիս Ջոնսոնի նպատակն է մինչև հոկտեմբերի 31-ն ապահովել «Բրեքզիթի» իրագործումը:

«Մենք շարունակում ենք բանակցել, սակայն հոկտեմբերի 31-ից հետո պարտավոր ենք դուրս գալ Եվրամիությունից, որ վերջնականապես չմնանք ճահճի մեջ»,- ասել է Ռաաբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG