Այսօր Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում տեղական ընտրություններ են: Դրանք համարվում են լուրջ քննություն վարկանիշի անկում գրանցող նախագահ Վլադիմիր Պուտինի և «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համար:
Մոսկվայի իշխանությունները կասեցրել են մեծ թվով ընդդիմադիր և անկախ թեկնածուների գրանցումը քաղաքային դումայի ընտրություններում, ինչը հանգեցրել է ամռանը տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիաների, բախումների և ձերբակալությունների:
Տեղական ընտրություններ են նաև Սանկտ Պետերբուրգում և Դաշնության 83 շրջաններում, այդ թվում Ղրիմում, որը Մոսկվան բռնակցել է 2014 թվականին:
Սանկտ Պետերբուրգից ստացված հաղորդագրության համաձայն, մի շարք ընտրատարածքներում անկախ դիտորդները հալածանքների են ենթարկվել: