Մատչելիության հղումներ

Իլոն Մասկը բացահայտել է Լուկաշենկոյի սուտը


Աշխարհահռչակ բիզնես մագնատ, գյուտարար Իլոն Մասկը հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե իբր ժամանակին էլեկտրամոբիլ՝ «Տեսլա» է նվիրել նրան:

«Նման բան եղել է՞», - Թվիթերում Մասկին հարցրել է օգտատերերից մեկը։ «Հմ՝ ոչ»,-արձագանքել է հայտնի գործարարը:

Լուկաշենկոն, մինչդեռ, սեպտեմբերի 1-ին այցելելով Մինսկի դպրոցներից մեկը, պատկերավոր պատմություն էր պատմել Մասկից ստացած «Տեսլայի» մասին:

«Ես էլեկտրական մեքենա՝ «Տեսլա» ունեմ, որը երբեմն փորձարկում եմ: Մասկն է ինձ նվիրել: Հետո տեսել էր ինձ մոտոցիկլով, ասել էր՝ «օ՜, ձեր նախագահը երկակնանի մոտոցիկլ է վարում»: Դա մեր՝ Մինսկի գործարանի արտադրած էլեկտրոնային մոտոցիկլն էր: Իհարկե, «Տեսլա»-ի նման արագություն չունի, բայց, լավն է», - պարծեցել էր Բելառուսի նախագահը:

Թե կոնկրետ ինչ մոդելի մեքենա է նվեր ստացել՝ Լուկաշենկոն չէր մանրամասնել, սակայն լրագրողները հիշել էին, որ երկու տարի առաջ նախագահը իր իսկ ծննդյան օրը Մինսկի փողոցներ էր դուրս եկել «Տեսլա»-ի գերժամանակակից մոդելներից մեկով, որի արժեքը սկսվում է 195 հազար դոլարից:

XS
SM
MD
LG