Մատչելիության հղումներ

Առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդություններ, որոնք օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են. նախարար


ՔԿՀ Հայաստանում, արխիվ
ՔԿՀ Հայաստանում, արխիվ

Այսօր երեկոյան առանձին քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ», - փոխանցում է Բադասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG