«Անընդունելի է, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ», - նախօրեին դիմելով Սիվաս քաղաքում ընթացող Անատոլիական տնտեսական համաժողովի մասնակցիներին` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող», - հայտարարում էր Էրդողանը:
Թուրքիայի նախագահը, սակայն, չի հստակեցրել՝ արդյո՞ք Անկարան ցանկանում է քայլեր ձեռնարկել միջուկային սպառազինության ձեռքբերման ուղղությամբ:
Թուրքիան «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրին միացել է 1980 թվականին: 1996-ին Անկարան իր ստորագրությունն է դրել նաև «Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին» բազմակողմ համաձայնագրի տակ:
Մանրամասները տե՛ս այստեղ