Մատչելիության հղումներ

Առաջին ատյանում Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին․ Ալումյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հունիս, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հունիս, 2019թ․

Ըստ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ առաջին ատյանում Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը առաջին ատյանում մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նախկին նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու Երևանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։

XS
SM
MD
LG