Մատչելիության հղումներ

Անկարայի դատարանը Դեմիրթաշին ազատ արձակելու որոշում է կայացրել


Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշ, 2015թ․
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշ, 2015թ․

Անկարայի ծանր հանցագործությունների 19-րդ դատարանը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշին ազատ արձակելու որոշում է կայացրել:

Դեմիրթաշը կալանավորվել է 2016 թվականի նոյեմբերին, նա մեղադրվում էր «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, այդուհանդերձ, առայժմ անազատության մեջ կմնա: Մեկ այլ դատավճռով 4 տարի 8 ամսվա ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչը արդեն 2 տարի 10 ամիս է Էդիրնեի բանտում է գտնվում:

Դեմիրթաշի փաստաբան Ռամազան Դեմիրը հայտնել է, որ հնարավոր է՝ դիմեն մնացած ժամկետը պայմանական ազատազրկմամբ փոխարինելու համար․ այդպիսով պատժի վերջին մեկ տարին ընդդիմադիր գործիչը կարող է ազատության մեջ անցկացնել: Պաշտպանները նշել են, որ առաջիկայում այս հարցը կքննարկեն Դեմիրթաշի հետ ու որոշում կկայացնեն:

XS
SM
MD
LG