Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործի քննությանը ՍԴ երեք անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ


Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանդրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը նախատեսում է վաղը:

Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:

ՍԴ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումը հայտնի կլինի այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG