Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ ուկրաինացի բանտարկյալներն, այդ թվում ռեժիսոր Օլեգ Սենցովը, Ռուսաստանից վերադառնում են հայրենիք, ինչը հնարավոր է դարձել երկու երկրների համաձայնեցրած գերիների փոխանակման գործարքի շնորհիվ:
Այնուամենայնիվ այսօր նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաղորդել է, որ այս պահին դեռ չկա փոխանակում: Համաձայնեցման գործընթացը շարունակվում է:
Սենցովին Հյուսիսային բևեռի մոտ գտնվող հեռավոր քրեակատարողական հիմնարկից նախօրեին փոխադրել են Մոսկվա:
Գերիների ազատումը մեծ նվաճում կլինի նախագահ Զելենսկու համար, ով պաշտոնը ստանձնելու օրը հայտարարել է, որ իր թիվ մեկ խնդիրն է համարում բանտարկված ուկրաինացիների ապահով վերադարձը տուն:
«Եկեք սպասենք, որ փոխանակումը կատարվի, և հետո կխոսենք»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Օլեքսանդր Դանիլյուկը: