Մատչելիության հղումներ

Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից


Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից՝ այդ մասին գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:

«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ: Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան», - գրել է Առաքելյանը՝ ընդգծելով, որ շարունակելու է սատարել «հեղափոխական թիմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG