Մատչելիության հղումներ

Բրիտանիայի կառավարությունը թագուհուն հորդորել է սառեցնել խորհրդարանի գործունեությունը


Բրիտանիայի կառավարությունը թագուհուն հորդորել է սառեցնել խորհրդարանի գործունեությունը, ինչը կօգնի իրականացնելու «Բրեքզիթ»-ը առանց խորհրդարանի կողմից հարուցվող խնդիրների:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը ասել էր, որ ցանկալի է Եվրամիությունից դուրս գալ Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրով, բայց եթե դա տեղի չունենա՝ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան Եվրամիությունը կլքի առանց համաձայնագրի:

Խորհրդարանական ընդդիմությունը միավորվել է վարչապետի դիրքորոշման դեմ և նրանք փորձելու են արգելափակել առանց համաձայնագրի «Բրեքզիթ»-ի իրականացումը:

Խորհրդարանի գործունեությունը ժամանակավորապես սառեցնելու մասին թագուհին կարող է հայտարարել խորհրդարանում նախատեսված ուղերձի ընթացքում: Սեպտեմբերին թագուհին ելույթ է ունենալու արձակուրդից հետո գումարվող խորհրդարանի նիստում:

Ընդդիմադիր Լեյբորիստների փոխնախագահ Թոմ Ուոթսոնը Թվիթերում գրել է, թե խորհրդարանի աշխատանքի դադարեցումը կլինի «սկանդալային վիրավորանք մեր ժողովրդավարությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG