Մատչելիության հղումներ

Զելենսկին մտադիր է վարչապետի պաշտոնն առաջարկել Օլեքսի Հոնչարուկին․ Reuters


Ուկրաինա – (ձախից աջ) Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոհդան, նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Օլեքսի Հոնչարուկ, Ուժգորոդ, 6-ը հուլիսի, 2019թ․
Ուկրաինա – (ձախից աջ) Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոհդան, նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Օլեքսի Հոնչարուկ, Ուժգորոդ, 6-ը հուլիսի, 2019թ․

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի վարչապետի պաշտոնը, ըստ ամենայնի, առաջարկելու է 35 ամյա Օլեքսի Հոնչարուկին, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը նույնպես նշել էր Հոնչարուկի անունը, մանրամասնելով, որ նախագահ Զելենսկին հակված է հենց նրան տեսնել վարչապետի պաշտոնում:

Անցած ամիս Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վոլոդիմիր Զելենսկու գլխավորած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացավ 254 տեղանոց խորհրդարանի մանդատների մեծամասնությունը: Օրենսդիր մարմնում մեծամասնություն ստացած ուժը իրավունք է ձեռք բերում նշանակել երկրի վարչապետ, գլխավոր դատախազ և իշխանության գործադիր թևի այլ պաշտոնյաների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG