Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքական բանակը շատ շուտով մուտք կգործի Սիրիայի հյուսիս»


Թուրքական բանակի ստորաբաժանումները մոտ ապագայում մուտք կգործեն Սիրիայի հյուսիսային շրջաններ: Այսօր այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

«Այս պահին մեր հարվածային և հետախուզական անօդաչու սարքերը, ուղղաթիռները գտնվում են տարածաշրջանում: Շարունակվում է բանակային ստորաբաժանումների վերատեղակայումը սահմանի երկայնքով: Շատ շուտով, մենք ակնկալում ենք, որ ցամաքային ստորաբաժնումները կհատեն սահմանը», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG