Մատչելիության հղումներ

Վերին Լարսում «Սպայկա»-ի դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է


էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է:

«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,- գրել է Օհանյանը։

Օրերս «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում: Ընկերությունը մտահոգություն էր հայտնել, որ դեղձի զննման ձգձգումը առանց անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանման կարող է հանգեցնել բերքի որակական հատկանիշների կորստի, որը կանդրադառնա ՀՀ-ից գյուղմթերքի արտահանման ծավալների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG