Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է ստացել


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան, Ստամբուլ, 4-ը հուլիսի, 2019թ․
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան, Ստամբուլ, 4-ը հուլիսի, 2019թ․

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հասարակական վայրերում սքեմ կրելու թույլտվություն է ստացել պետության կողմից:

«Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1416 հրամանագրով պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին եկեղեցուց դուրս սքեմ կրելու արտոնություն է տրվել», - մասնավորապես ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ: Հրամանագրով նաև չեղյալ է համարվել 2010 օգոստոսի 18-ին ընդունված թիվ 853 որոշումը, որով սքեմ կրելու թույտվություն էր ստացել պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը․ այսպիսով նրա փոխանորդությունը ևս պաշտոնապես ավարտված է համարվում:

Հասարակական վայրերում սքեմ կրելու թույլտվություն Թուրքիայում ավանդաբար տրվում է միայն ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների հոգևոր առաջնորդներին:

Նախագահ Էրդողանի այս հրամանագիրը, ըստ էության, պատրիարքական տեղապահի ընտրության պաշտոնական հաստատումն է: Հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված Եկեղեցական համագումարում պատրիարքական տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Պոլսո աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG