Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՝ Հայաստանի կողմից կառույցում Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթի տարածման կապակցությամբ:
Ըստ հայկական կողմի՝ ՄԱԿ-ում մասնավորապես զեկույց է տարածվել՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ»:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ Երևանը «չարաշահել է իր անդամակցության իրավունքը և անջատական ապօրինի ռեժիմի մասին թղթեր տարածել»:
Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական գերատեսչության հեղինակած այդ փաստաթղթում, որը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում, ներկայացված է տեղեկատվություն երկրի տարբեր ոլորտներում առաջընթացի մասին: