Մատչելիության հղումներ

Հաստատվեց ԶՈՒ սպաների և ենթասպաների բնակարան ձեռք բերելուն կամ տուն կառուցելուն պետական աջակցության ծրագիրը


Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ սահմանվում են ծրագրի նկարագրությունը և պայմանները, կարգավորվում են ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող են դառնալ և պետական աջակցություն ստանալ Պաշտպանության նախարարության 500 զինծառայողներ: Ծրագիրն առավելագույնը նախատեսում է 28,5 միլիոն դրամի չափով հիպոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Մասնավորապես, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը վերադարձվելու է վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին: Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել ուժային այլ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին ևս այս ծրագրում ընդգրկելու հարցը և գտնել լուծումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG