Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը մեկ ամսվա ընթացքում չորրորդ անգամ կալանավորվեց:
Մոսկվայի դատարանը այսօր նրան մեղավոր է ճանաչել մոսկովյան բողոքի ակցիաների կազմակերպման ժամանակ վարչական իրավախախտման մեջ և 10-օրյա ազատազրկման է դատապարտել:
Մոսկվայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մեկ ամիս՝ ընդդեմ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընդդիմադիր կամ անկախ թեկնածուների գրանցումը մերժելու:
Յաշինը այդ թեկնածուներից մեկն է: Կալանքի տակ են գտնվում նաև մի խումբ այլ ընդդիմադիրներ: