Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր երկրի հարավում` Բորմ-լե-Միմոսա գյուղի մոտ գտնվող Ֆոր-դը-Բրեգանսոն ամառանոցի համալիրում ընդունում է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:
Հանդիպման օրակարգում առանցքային խնդիրը Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է: Բացի այդ, երկու նախագահները կքննարկեն Սիրիայի իրավիճակը:
Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել օգնել Ուկրաինայի արևելքում հակամարտությունը դադարեցնելու գործում:
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի բանակի և ռուս անջատականների միջև սկիզբ է առել պատերազմ, որի ընթացում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:
Զելենսկին Պուտինին առաջարկել է շարունակել բանակցությունները «նորմանդյան ձևաչափով», որով քննարկումներին մասնակցում են Ուկրաինան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: