Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի, արխիվ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Գոհունակությամբ եմ նշում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորել ջերմ գործընկերային կապեր: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հնդկաստանի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք դարավոր բարեկամության կնիքը կրող հայ-հնդկական փոխգործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-Ինին՝ ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:

«Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրապնդվել են փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջիկա տարիներին որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների: Լիահույս եմ նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ընթացող երկխոսությունը դրական արդյունքներ կտա և ճանապարհ կհարթի Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար», - մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG