Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության ներկայացուցիչները օգոստոսի 13-14-ը Մոսկվայում մասնակցում են զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության ղեկավարման բնագավառում տեղեկատվական փոխանակման հարցերով աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: