Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի տեղին, որը թափուր է մնացել Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո և որի համար ընտրությունն անցկացվելու է օգոստոսի 16-ին Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի կողմից, հավակնում են հինգ թեկնածուներ:
ԲԴԽ հաղորդագրության համաձայն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից օգոստոսի 1-ին ծանուցագրեր են ուղարկվել ԲԴԽ դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: Վճռաբեկի պալատից ստացվել է ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուների 4 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Ըստ այդմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ԲԴԽ խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու են հետևյալ հինգ դատավորների անունները՝ Սուրեն Անտոնյան, Մամիկոն Դրմեյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան և Տիգրան Պետրոսյան: