Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել Ալան Անդրանիկ Գոգբաշյանը, ով եկող ամիս այդ պաշտոնում կփոխարինի Ջուդիթ Ֆարնուորթին: Այս մասին հաղորդում է Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքէջում:
Գոգբաշյանը Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատում է 2008 թվականից, մասնավորապես ղեկավարել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի դեպարտամենտի Ամերիկաների տնօրինությունը, Միջազգային մարդկային ռեսուրսների դեպարտամենտի Մարդու իրավունքների տնօրինությունը, եղել է Ռաբաթում բրիտանական առաքելության ղեկավարի տեղակալը: