Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների


Ռուսաստան - Բողոքի ցույցը Մոսկվայում, 10-ը օգոստոսի, 2019թ.
Ռուսաստան - Բողոքի ցույցը Մոսկվայում, 10-ը օգոստոսի, 2019թ.

Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների: Արտոնված ցույցեր կկազմակերպվեն Մոսկվայում և Խաբարովսկում, մի շարք խոշոր քաղաքներում կանցկացվեն միանձնյա ակցիաներ։ Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը, որին, տարբեր գնահատականներով, կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։

Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG