Մատչելիության հղումներ

Ալմազբեկ Ատամբաևը կալանավորվեց. Բիշքեկում իրավիճակը հանգիստ է


Ղրղըզստան - Նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցների բողոքի ցույց են անցկացնում Բիշքեկում, 8-ը օգոստոսի, 2019թ․
Ղրղըզստան - Նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցների բողոքի ցույց են անցկացնում Բիշքեկում, 8-ը օգոստոսի, 2019թ․

Դատարանի որոշմամբ Ալմազբեկ Ատամբաևը կալանավորվել է առնվազն մինչև օգոստոսի 26-ը: Նրան կոռուպցիոն բնույթի մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալվել է նաև նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը:

Ոստիկանությունը հայտնում է, որ անցած գիշեր փողոցային անկարգությունների ժամանակ Ատամբաևի աջակիցներից չորս տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ անցած գիշեր մոտավորապես մեկուկես հազար մարդ մասնակցել է անկարգություններին:

Այսօր առավոտյան Ղրղըզստանում Ռուսաստանի դեսպանությունը Թվիթերի իր էջում գրել է, որ Բիշքեկում իրավիճակը հանգիստ է: «Բիշքեկում իրավիճակն ապակայունացնելու նախկին նախագահի աջակիցների փորձերը կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Օգոստոսի 9-ի առավոտյան մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է», - հայտնել է Ղրղըզստանում ՌԴ դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG