Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանին և «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։