Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել «Արթիկ » քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում:
Ըստ Գլխավոր դատախազության, խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ «Վայֆայ» ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող զանգված, 8 առանձին փաթեթներով դեղնավուն փոշենման զանգված, 4 ներարկիչ, 3 մկրատ, 1 ծակող գործիք և 1 մետաղական ձողի կտոր:
Հաղորդագրությունում նշում է, որ խուզարկությունները կատարվել են քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դսևորելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
«Իրականացված խուզարկության արդյունքներով քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին», - ասված է հաղորդագրությունում:
Տես նաև այստեղ