Ռուսաստանի Արխանգելսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդվում է տուժածների մասին: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կա երկու զոհ:
Աղբյուրի վկայությամբ՝ միջադեպը սկիզբ է առել ռազմանավում, որում հրդեհ է այս պահին:
«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով՝ տուժածների թիվը հասնում է 15-ի:
Թե որ ռազմական օբյեկտի մասին է խոսքը, չի հաղորդվում: Հայտնի է, որ այն գտնվում է Սևերոդվինսկում: