Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն ուժի մեջ է թողել Գուդկովի և Սոբոլի թեկնածությունների գրանցման մերժումը


Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովա, արխիվ
Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովա, արխիվ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ուժի մեջ է թողել ընդդիմության երկու կարկառուն գործիչների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չգրանցելու մասին նախորդ որոշումները: Հանձնաժողովը որոշումը կայացրել է Դմիտրի Գուդկովի և Լյուբով Սոբոլի բողոքները քննելուց հետո։

Ընդհանուր թվով 19 անկախ և ընդդիմադիր թեկնածուներ են բողոքարկել ընտրություններում իրենց գրանցման մերժումը։

Այս տարվա հուլիսից սկսած թեկնածուների գրանցման մերժումների հետ կապված Մոսկվայում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, մինչդեռ ընտրական հանձնաժողովը պնդում է, որ առաջադրման համար պահանջվող 5 հազար 500 ստորագրությունների մի մասը վավեր չեն։

Հուլիսի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում չարտոնված հավաքի ժամանակ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկել մոտ 1400 ցուցարարի, շուրջ հազար ցուցարար էլ բերման է ենթարկվել օգոստոսի 3-ի չարտոնված ակցիայի ժամանակ: Տասնյակ անձինք ենթարկվել են վարչական տույժի կամ դատապարտվել ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG