Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: