Մատչելիության հղումներ

Ըստ Փհենյանի՝ Վաշինգտոնը և Սեուլը խախտում են պայմանավորվածությունը


Հարավային Կորեա - Սեուլում դիտում են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին հեռուստառեպորտաժը, 6-ը օգոստոսի, 2019թ․
Հարավային Կորեա - Սեուլում դիտում են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին հեռուստառեպորտաժը, 6-ը օգոստոսի, 2019թ․

Հյուսիսային Կորեան այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները խախտում են այդ երկրների հետ ձեռք բերված Փհենյանի համաձայնությունները:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարությունում ասված է, թե «ստիպված ենք նոր ուղիներ փնտրել»:

Փհենյանի հայտարարությունից ժամեր առաջ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ենթադրաբար կարճ հեռահարության ևս երկու հրթիռ է արձակել:

Հուլիսի 25-ից հետո սա արդեն Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների չորրորդ փորձարկումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG