Մատչելիության հղումներ

Վերաքննիչը բեկանեց դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը թույլատրելու որոշումը


Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ
Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով իրավապահներին թույլատրել էր խուզարկություն անցկացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Ավելի վաղ դատավորի պաշտպանները դիմել էին վերաքննիչ դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը դատավորի աշխատասենյակում խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է անցկացրել Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի աշխատասենյակում։ Իսկ հուլիսի 30-ին էլ դատավոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG