Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո «Ազատության» հարցին ի պատասխան Պետրոսյանը կրկին շեշտեց՝ մեղադրանքը չի ընդունում։