Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որևէ խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել. Վլադիմիր Կարապետյան


Վլադիմիր Կարապետյան, արխիվ
Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որևէ խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր կարապետյանը։

«Ազատության» հարցին, թե այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարերել է, որ ելույթ է ունենալու Ստեփանակերտում, արդյո՞ք պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև կան որոշակի խնդիրներ և դրա՞ն է վերաբերում, Կարապետյանը պատասխանեց. «Որևէ խնդիր չի կարող լինի, բացառվում է, որ որևէ խնդիր լինի։ Այդ խոսակցությունները արհեստածին եմ համարում։ Դրա ականատեսը դուք կլիներ երկու, երեք օր անց։ Միասնության խորհրդանիշները սավառնելու են Ստեփանակերտում»։

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե աշնանը սպասվող ընդդիմադիր սրացումներ են տեղի ունենալու և որ ընդդիմադիր դաշտում համախմբման համար նպաստավոր հող կա, վարչապետի խոսնակն ասաց. «Թերևս սրացումներ սպասվում են։ Եթե Քոչարյանի պաշտպանական թիմը չզբաղվի հետաձգելով ու ձգձգելով գործը, ուրեմն աշնանը կլնի դատական պրոցեսը։ Հենց այդ դատական պրոցեսի շրջանակներում ես սպասում եմ, որ շատ սուր հարցադրումներ են լինելու Քոչարյանի, իր թիմակիցների նկատմամբ։ Ինքը պետք է պատասխան տա այն փունջ մեղադրանքների կապակցությամբ, որ դատախազությունը ներակայցնելու է։ Դրանք հայտնի մեղադրանքներ են, և ես չեմ պատկերացնում, թե նույնիսկ էն հզոր թիմը, որ մեծ միջոցներ ակնհայտ ժողովրդից գողացած, ներդրված են այդ պաշտպանական թիմը վարձելու համար։ Նույնիսկ այդ պաշտպանական թիմը չի կարողանա, ես համոզված եմ, պատշաճ պատասխաններ գտնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG