Մատչելիության հղումներ

Ստարտափը Հայաստանում պետք է դառնա մտածելակերպ. Փաշինյանը ներկա է գտնվել «Սևան ստարտափ սամմիթ»-ին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ այսօր ներկա էին «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային ֆորումին։

Վարչապետն իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանում ամեն ինչ սկսվում է գաղափարից, ստարտափը Հայաստանում պետք է դառնա մտածելակերպ։ Նոր Հայաստանը մի այնպիսի ստարտափ է, որն այնպիսի թափ է հավաքել, որը կանգնեցնել չի լինի։

«Եթե մեզնից յուրաքանչյուրը ունենա գաղափար, որը կարող է հաղթել և այդ գաղափարի հաղթական լինելու մեջ կարողանա համոզել ուրիշներին, այդ փողը կհայտնվի։ Ես ուզում եմ ասել, որ էս է նոր Հայաստանի էությունը, որտեղ նոր գաղափարները, ճիշտ մշակված, մտածված, ամբողջական, համակարգված գաղափարները իրականություն դառնալու հնարավորություն ունեն», - նշեց Փաշինյանը։

Ամենամյա վրանային «Սևան ստարտափ սամմիթ»-ը Սևանի ափին միավորել է ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Վրանային բիզնես ֆորումի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումը։

Բազմաթիվ հաջողակ ձեռներեցներ 7 օրերի ընթացքում իրենց փորձով կիսվում են մասնակից ստարտափների հետ, օգնում գտնել միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Մասնակիցները հնարավորություն ունեն ներկա գտնվելու դասախոսությունների, քննարկումների, հանդիպելու տեղացի և արտասահմանյան ներդրողների։

Մասնակցող ստարտափները մրցելու են 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100 հազար դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG