Մատչելիության հղումներ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի վայրից վնասված մեքենան վարած անձը ձերբակալված է


Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի վայրից վնասված մեքենան վարած անձը ձերբակալված է, այս մասին հաղորդում է ՀՀ ոստականության պաշտոնական կայքէջը։

Հաղորդագրությունում նշված թ, որ այսօր՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG