Մատչելիության հղումներ

Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ը


Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է վնասաբեր ծրագրերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։

Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, և Ադրբեջանում՝ 2,95% և 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 905 174 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 95 845-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։

Ըստ փորձագետների՝ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։

XS
SM
MD
LG