Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնին պաշտոնական բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ՝ մեղադրելով այդ կառույցին իրեն բերման ենթարկելուց հետո թունավորելու մեջ։
Իր հայցով նա պահանջում է, որպեսզի թունաբանական հաշվետվություն ներկայացվի, ինչպես նաև իրեն հնարավորություն ընձեռվի ծանոթանալ Մոսկվայի նախնական կալանքի վայրում տեսախցիկների նկարահանած նյութերին։
Նավալնու փաստաբանը, հղում անելով իր վստահորդի թվիթերյան գրառմանը, ասել է, որ հայցը ներկայացվել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքներից մեկի դեմ։
Քննչական մարմինների կողմից հայցը ստանալու մասին հաստատում առայժմ չի եղել։
Չարտոնված ցույցերին մասնակցելու կոչերի համար 30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հուլիսի 28-ին հոսպիտալացվել էր «սուր ալերգիկ դրսևորում» ախտորոշմամբ, սական հաջորդ օրը կրկին տեղափոխվել է կալանավայր: Նրա բժիշկ-ակնաբույժը կասկածներ էր հայտնել, թե Նավալնուն թունավորել են: