Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 17-ը հուլիսի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 17-ը հուլիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կեղծ լրատվությանը: «Մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից», - գրել է Փաշինյանը՝ ընդգծելով․ - «Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար: Բայց դե մենք սահմանափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա»:

Նիկոլ Փաշինյանի այս գրառման պատճառ է դարձել «Իրատես» կայքի այսօր հրապարակած հերքումը, թե իբր վարչապետը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել:

«Բա, ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում: Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG