Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Նավալնիին 30 օրով կալանելու որոշումը


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոցում, Մոսկվա, 29-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոցում, Մոսկվա, 29-ը հուլիսի, 2019թ․

Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրը որոշել է ուժի մեջ թողնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 30 օրով վարչական կալանքի ենթարկելու որոշումը՝ չնայած նրա առողջական վիճակին:

Նավալնին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, սակայն հետազոտության արդյունքները դեռ չստացած՝ երկուշաբթի օրը նրան կրկին հետ էին բերել բանտախուց: Փաստաբանը կասկածում է, որ մեկուսարանում նրան թունավորել են քիմիական նյութով, ինչի հետևանքով աչքերը սուր բորբոքվել են:

Ընդդիմադիր գործիչը բերման էր ենթարկվել անօրինական ցույցեր անցկացնելու կոչերի մեղադրանքով:

Հուլիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանի մոտ զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել: Ցուցարարները բողոքել են, որ Մոսկվայի դումայի ընտրություններին իշխանությունները չեն գրանցում ընդդիմադիր և անկախ թեկնածուներին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կոշտ ուժ է կիրառել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG