Մոսկվայում հուլիսի 27-ի չարտոնված բողոքի ակցիայից հետո 41 մարդ է կալանավորվել և դատապարտվել 3-ից մինչև 15 օրվա ազատազրկման։
Անկախ OVD-Info կայքը հաղորդում է, որ այս թիվը կարող է աճել, քանի որ 79 հոգու էլ տարբեր վարչական տուգանքների են ենթարկել, և դատական լսումները դեռ շարունակվում են։
Հուլիսի 29-ին Մոսկվայի դատարանը տասն օրվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի ղեկավար Իլյա Յաշինին՝ հանրային միջոցառումներ կազմակերպելու կարգը խախտելու մեղադրանքով։
Հիշեցնենք, անցած շաբաթ օրը Մոսկվայում անցկացվել է բազմամարդ բողոքի չարտոնված ակցիա, որի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 1400 քաղաքացիների: