Ռուսաստանցի ընդդիմադիր լիդեր և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնիին այսօր դուրս են գրել հիվանդանոցից և վերադարձրել են բանտ՝ կրելու 30-օրյա ազատազրկման պատիժը:
Երեկ ոստիկանները ձերբակալել են Նավալնիի տասնյակ աջակիցների, ովքեր հավաքվել էին հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվել է ընդդիմադիրը: Նրան երեկ էին փոխադրել հիվանդանոց «սուր ալերգիկ ռեակցիա» ախտանիշով:
43-ամյա Նավալնիին հերթական անգամ կալանավորել են «ապօրինի հավաքներ կազմակերպելու» մեղադրանքով:
Նավալնիի աջակիցները, այդ թվում, բժիշկներից մի քանիսը, չեն բացառում, որ ընդդիմադիր լիդերին թունավորել են ինչ-որ քիմիական նյութով:
Նավալմնիի ձերբակալության նախօրեին ոստիկանները Մոսկվայում բերման են ենթարկել մոտ 1400 ցուցարարների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Ուլրիկե Դեմմերն այսօր ասել է, որ Բեռլինը խստորեն դատապարտում է Մոսկվայւմ ցուցարարների նկատմամբ ուժի անհարկի գործադրումը: