Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, զինծառայողը նախօրեին վիրավորվել է հակառակորդի կրակից՝ Տավուշի սահմանագոտում:
Հուլիսի 27-ին և 28-ին Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհվել է Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է: