Մոսկվայի ոստիկանությունը ցրել է շուրջ երկու տասնյակ մարդկանց հավաքը, ինչպես նաև քրեակատարողական հիվանդանոցի մոտից բերման է ենթարկել մի լրագրողի։ Այդ քրեակատարողական հիվանդանոցում է բժշկական օգնություն ստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։
«Դոժդ» հեռուստաընկերության լրագրողին բերման են ենթարկել հենց այն պահին, երբ նա ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր հիվանդանոցի մուտքի մոտ տեղի ունեցող իրադարձությունները:
30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է երեկ, նրա մոտ ախտորոշվել է «սուր ալերգիկ դրսևորում»: